Ռուս օլիգարխները միլիարդավոր դոլարներ են կորցրել 1 շաբաթվա ընթացքում
Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունների գնահատմամբ զբաղվող Bloomberg Billionaires Index-ը գրում է, որ Ռուսաստանի ֆինանսական շուկայում առկա ճգնաժամի հետևանքով ընթացիկ շաբաթում այդ երկրի 20 ամենահարուստ մարդիկ շուրջ 10 մլրդ դոլար են կորցրել:
Ըստ թերթի՝ 2014 թվականի սկզբից մինչ այսօր Ռուսաստանի 20 խոշորագույն ձեռնարկություններ ընդհանուր հաշվով ունեցել են 64 մլրդ դոլարի կորուստ: Ներկա պահին նրանց վերահսկողության տակ է գտնվում 174 մլրդ դոլարի ակտիվ: