211652_close_icon
views-count1014 դիտում article-date 13:24 22-05-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրի 90-ամյակի առթիվ

Հարգելի Շառլ Ազնավուր, Սիրելի Վարպետ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի` 90-ամյակի առթիվ: Տասնամյակներ շարունակ Դուք աշխարհին հիացնում եք եւ զարմացնում մեղեդու եւ բառի անկրկնելի համադրությամբ, Ձեր արվեստով մարդու մեջ` քաղաքացի, քաղաքացու մեջ` հայրենասեր, հայրենասերի մեջ` նվիրյալ դաստիարակելով, սիրելով ու սիրվելով: Սիրելի Շառլ, Դուք հայրենիքի եւ ծննդավայրի յուրահատուկ մեկտեղումն եք` ֆրանսիական անկրկնելի հմայքով եւ հայկական անհերքելի տաղանդով: Ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքերս եւ անկեղծ բարեմաղթանքներս ծննդյան հոբելյանի առթիվ: Առողջություն եւ շարունակական ստեղծագործական եռանդ Ձեզ, սիրելի հայրենակից

Նմանատիպ նյութեր