Եգիպտոսում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Եգիպտոսում ուսումնավարժանքների ընթացքում ռազմական ինքնաթիռ է վթարվել: Անձնակազմի չորս անդամներն էլ մահացել են:
Եգիպտոսի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Մուհամմեդ Սամիրը հայտնել է, որ անձնակազմը բաղկացած է եղել Եգիպտոսի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների զինվորականներից: Դեպքի առթիվ քննութուն է կատարվում: Նախնական տվյալներով` վթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով: