Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ գրանցվել է 5 զոհ
Հնդկաստանում C-130J Super Hercules ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով ինքնաթիռի անձնակազմի 5 անդամները զոհվել են։ Այս մասին հայտնում է NDTV֊ն։
Ըստ հեռուսատաալիքի տվյալների, ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրության ինքնաթիռն ընկել է Մադխյա Պրադեշ նահանգի Գվալիոր քաղաքից 100 կմ հեռավորության վրա։
Դեպքի վայր փրկարար ծառայության բրիգադ է ուղարկվել։