Ներկայացվելու են «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտության արդյունքները
Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում տեղի կունենա «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտության արդյունքների ներկայացումը:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից` 2013 թվականին, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ:
Հետազոտության արդյունքներն արտացոլում են երիտասարդների և գործատուների, ինչպես նաև զբաղվածության ոլորտի քաղաքականություն մշակողների կարծիքները` երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրների վերաբերյալ: