2113 դիտում
16:34 03-08-2015
Դատապարտյալներին Զբաղվածության կենտրոնում հաշվառելու և զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի և Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնը հուլիսի 29-ին քննարկել են դատապարտյալների զբաղվածությանը վերաբերող հարցեր:
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Զբաղվածության տարածքային կենտրոնի գործունեությանը, առկա պետական ծրագրերին և քննարկել համագործակցության ծրագրերի մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի պետ Վարդան Չոբանյանը, Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, Վանաձորում բնակվող 10 դատապարտյալներ, ինչպես նաև կառույցների այլ ներկայացուցիչներ:
Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը ներկայացրել է Կենտրոնի գործունեությունը, իրականացվող պետական ծրագրերը, կենտրոնում հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրել միջոցառմանը մասնակցող դատապարտյալներին՝ զբաղվածության ծրագրերում ներգրավվելու և աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների ու Կենտրոնում առկա թափուր աշխատատեղերի մասին:
Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի պետ Վարդան Չոբանյանը նշել է, որ երկու կառույցների հետագա համագործակցությունը խիստ կարևոր է և անհրաժեշտ դատապարտյալներին զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու և աշխատանքի տեղավորելու հարցում:
Հանդիպման ավարտին երկու կառույցների միջև դատապարտյալներին Զբաղվածության կենտրոնում հաշվառելու և զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
7205 դիտում
17:08 17-08-2017
Դատապարտյալներին հանրային աշխատանքներին ներգրավելու կարգ է սահմանվել
880 դիտում
14:00 03-09-2022
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Թավրիզի պետական համալսարանում ստեղծել հայագիտության ամբիոն
1545 դիտում
16:59 27-06-2014
Արցախի և ՀՀ ՏՄՊՊՀ-ների միջև համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
Այս բաժնից
895 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21184 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1177 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու