Երիտասարդների զբաղվածության ապահովման համար նոր ծրագիր ենք քննարկում. Արտեմ Ասատրյան
                        «Գրեթե բոլոր ոլորտներում կատարած մեր աշխատանքները տվել են իրենց արդյունքները, մենք ունենք առաջընթաց»,-. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում «Մարդկային զարգացում բոլորի համար» զեկույցին: 
Զեկույցում ներկայացված փաստերը, ըստ նախարարի, տեղ են գտնում կառավարության ծրագրում: Նրա խոսքով՝ իրենք անելիքներ ունեն յուրաքանչյուր անձի համար զբաղվածություն ապահովելու ոլորտում: 
«Հատկապես երիտասարդների գործազրկության բարձր մակարդակը մտահոգություն տեղիք է տալիս: Այս առումով՝ մենք նախաձեռնել ենք նոր ծրագիր երիտասարդների զբաղվածության ապահովման համար՝ մասնավորապես հանրային ծառայության ոլորտում և առաջիկայում նախատեսում ենք կառավարությունում քննարկել և հաստատել այն»,- ասաց նա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

