Որոտան գյուղի մոտակայքում վնասվել է ջրի խողովակը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում խմելու ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջուրը լցվել է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված փոսը. ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են համապատասխան աշխատանքներ: