Շակիրին պատրաստ է իր կարիերան շարունակել «Վոլֆսբուրգ»-ում
«Բավարիա»-ի կիսապաշտպան Ջերդան Շակիրին իր կարիերան կարող է շարունակել «Վոլֆսբուրգ»-ում: Ինչպես հայտնում են գերմանական որոշ լրատվամիջոցներ, Շվեյցարիայի հավաքականի խաղացողը ներկայումս «Բավարիա»-ում դժգոհ է իր կարգավիճակից, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում:
Նշվում է, որ Շակիրին դեմ չէ իր կարիերան շարունակել «Վոլֆսբուրգ»-ում: Տեղափոխությունը կկայանա այն դեպքում, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Վոլֆսբուրգ»-ը Չեմպիոնների լիգայի հանդես գալու իրավունք նվաճի:
Նախկինում նշվում էր, որ մյունխենյան թիմը պատրաստ է շվեյցարացուց բաժավել 20 մլն եվրոյի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Շակիրին «Բավարիա»-ի կազմում անցկացրած 14 խաղում խփել է 2 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում: