Վան Պերսին իր կարիերան կարող է շարունակել «Չելսի»-ում
«Չելսի»-ին քննարկում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսիին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Sportsmole.co.uk կայքը:
Նշվում է, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսը դժգոհ է Ռոբին վան Պերսիի մարզավիճակից և պրոֆեսիոնալիզմից: Չի բացառվում, որ մրցաշրջանի ավարտից հետո հոլանդացին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: