Պատրաստ եմ թողնել պաշտոնս՝ Դոնբասում կռվելու համար. Ռամզան Քադիրով
Հեռուստաընկերություններին տված հարցազրույցներից մեկում Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Վլադիմիր Պուտինին:
Նա մտադիր է թողնել իր պաշտոնը՝ Դոնբասում կռվելու համար:
«Ուզում եմ պաշտպանել այն քաղաքացիների համոզմունքները, որոնք հիմա կռվում են Դոնբասում: Այդ հարցով պատրաստվում եմ դիմել Վլադիմիր Պուտինին՝ թույլտվություն ստանալու խնդրանքով»,-ասել է Քադիրովը: