Աշխարհի ակումբային առաջնություն. Մադրիդի «Ռեալ»-ը եզրափակիչում է. տեսանյութ
Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ը չորս անպատասխան գնդակ ուղարկեց Հյուսիսային Ամերիկայի ակումբային չեմպիոն «Կրուս Ասուլ»-ի դարպասը: Եվրոպացիների կազմում աչքի ընկական Ռամոսը, Բենզեման, Բեյլը և Իսկոն:
Մադրիդի «Ռեալ»-ը եզրափակիչում կմրցի Հարավային Ամերիկայի ակումբային չեմպիոն «Սան-Լորենցո»-ի և Օկեանիայի ակումբային չեմպիոն «Օկլենդ Սիթի»-ի հանդիպման հաղթողի հետ:
Մրցաշարի գլխավոր խաղը կկայանա դեկտեմբերի 20-ին
[b]«Ռեալ» - «Կրուս Ասուլ»՝4:0[/b]
Գոլեր՝ ռամոս 15՛, Բենզեմա 36՛, Բեյլ՛ 50՛, Իսկո 72՛