211652_close_icon
views-count1507 դիտում article-date 12:28 18-12-2014

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում՝ «Ռեալ» - «Սան-Լորենսո». տեսանյութ

Արգենտինական «Սան-Լորենսո»-ն դարձավ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղի երկրորդ մասնակիցը: Մարոկկոյում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում Լիբերտադորեսի գավաթակիրը դժվարությամբ հաղթեց նորզելանդական «Օկլենդ Սիթի»-ին: Խաղի հիմնական ժամանակը ավարևտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում արգենտինական թիմը կարողացա հաղթանակի նժարը իր կողմը թեքել: Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչ խաղում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալ»-ը 4:0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Ամերիկայի ակումբային չեմպիոն «Կրուս Ասուլ»-ին: Եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 23:30-ին: [b]«Սան-Լորենսո» - «Օկլենդ Սիթի»՝2:1 (լ.ժ.)[/b] Գոլեր՝ Բարյենտոս 45+2’, Մատոս 93՛ - Բերլանգա 67՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր