Մարոկկոյում ավարտվեց 2014 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը, որի արդյունքներով չեմպիոն հռչակվեց Չեմպիոնների լիգայիա գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ը: «Արքայական ակումբը» գլխավոր խաղում հաղթեց Լիբերտադորեսի գավաթակիր «Սան-Լորենսո»-ին:
«Ռեալ»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչ խաղի գլխավոր հերոսներ Սերխիո Ռամոսը և Գարեթ Բեյլը:
Հարկ է նշել, որ Մադրիդի «Ռեալ» իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը:
[b]«Ռեալ» (Իսպանիա) - «Սան-Լորենսո» (Արգենտինա)
[/b]Գոլեր՝ Ռամոս 37՛, Բեյլ 51՛