211652_close_icon
views-count2113 դիտում article-date 01:36 19-03-2014

Մադրիդի «Ռեալ»-ն ու «Չելսի»-ն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում են. տեսանյութ

Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ևս երկու մասնակցիների անուններ: «Բավարիա»-ին, Մադրիդի «Ատլետիկո»-ին, «Բարսելոնա»-ին և ՊՍԺ-ին միացան նաև Մադրիդի «Ռեալ»-ն ու «Չելսի»-ն: 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղերում «Ռեալ»-ն ու «Չելսի»-ն վստահ հաղթանակներ տարան իրենց մրցակիցների նկատմամբ: «Արքայական ակումբը» 3:1 հաշվով պարտության մատնեց «Շալկե 04»-ին և ընդհանուր դիմակայությունում գերմանական ակումբի նկատմամաբ առավելության հասավ 9:2 հաշվով: «Չելսի»-ն իր հերթին երկու անպատասխան գնդակ ուղարկեց թուրքական «Գալաթասարայ»-ի դարպասը և երկու խաղերի արյունքում մրցակցին հաղթեց 3:1 հաշվով: Հիշեցնենք, որ վաղը կկայանան 1/8 եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները: «Զենիթ»-ը կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիա»-ին, իսկ «Օլիմպիակոս»-ը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: [b]«Չելսի»[/b] - «Գալաթասարայ»`2:0 Գոլեր` Էտո'Օ 4', Քեհիլ 42' [b]«Ռեալ»[/b] - «Շալկե 04»`3:1 Գոլեր` Ռոնալդու 21', 74', Մորատա 75' – Հոգլանդ 31'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր