Ռուս գիտնականները Արեւի շուրջ թռիչք կիրականացնեն
Ռուս գիտնականները հայտարարել են, որ Արեւի շուրջ թռիչք կիրականացնեն 8-10 տարուց: Նախատեսվում է, որ նրանց տիեզերանավը Արեւի ուղեծրում կհայտնվի դրա ձգողականության ուժի հաշվին, կգտնվի լուսատուից 900 կմ հեռավորության վրա եւ կպտտվի դրա շուրջը:
Մասնագետների խոսքով` թռիչքն անվտանգ կլինի, քանի որ տիեզերանավն Արեւից մեծ հեռավորության վրա է գտնվելու: