Ամերիկյան և իտալական ինքնաթիռները դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի վրայով
Միացյալ Նահանգների և Իտալիայի ներկայացուցիչները Բաց երկնքի միջազգային պայմանագրի շրջանակներում դիտորդական թռիչքներ կիրականացնեն Ռուսաստանի վրայով: Թռիչքները կկատարվեն օգոստոսի 17-22-ը: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Միջուկային սպառնալիքի նվազեցման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովին:
Թռիչքները կկատարվեն ամերիկյան OC-135B ինքնաթիռներով: Նրանք օդ կբարձրանան Նովոսիբիրսկի Տոլմաչևո օդանավակայանից: