211652_close_icon
views-count5136 դիտում article-date 14:52 15-12-2014

Արմեն Մարտիրոսյան. «Դուք այն եք, ինչ ներկայանում եք, ուրեմն՝ գնացեք ձեր գյուղ, ոչխար կառավարեք». Hetq.am

«Պատկերացրե՛ք, օրինակ, թղթի գինը 20%-ով թանկանա Մաքսային միություն մտնելու եւ եւս 20% տոկոսով՝ դրամի արժեզրկման պատճառով. եթե գրքի համար չէին վճարում 3000 դրամ, ապա ինչի՞ պետք վճարեն 6000 դրամ, գրում է [url=http://hetq.am/arm/news/57790/armen-martirosyan-duq-ayn-eq-inch-nerkayanum-eq-uremn-gnaceq-dzer-gyux-ochkhar-karavareq.html/]Hetq.am[/url]-ը: Բայց խնդիրը Պուտինի մեջ չի․ գոնե այս անգամ։ Խնդիրը մեր «ստրուկների» մեջ է․ եթե դու մշակութապես բավականին կոփված չես, բավականաչափ քանակությամբ գրքեր չես կարդացել, եթե գիտելիքներ չունես, գնում ես Ռուսաստան, օրինակ, եւ քեզ հետ տնտեսական հարցերով բանակցողը զեկույցի ընթացքում Շեքսպիրից կամ Ջոյսից է մեջբերումներ անում, իսկ դու՝ որպես հայ կոլեգա, բանակցող կողմ, «բոբիկ» ես, տնտեսական մրցակցային պայմանների մասին խոսք անգամ գնալ չի կարող․․․ Սա այն դեպքում, երբ համոզվեցի, որ Տնտեսական միության պայմաններում պետությունների միջեւ հավասարության նշան է դրված»․ Արմեն Մարտիրոսյան։ Դեկտեմբերի 10-ին «Անտարես» մեդիա հոլդինգում միջադեպ էր գրանցվել․հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ 3 հոգի եկել են հրատարակչության գրասենյակ եւ առանց պատշաճ հանձնարարագիր ներկայացնելու՝ «ստուգման նպատակով» փաստաթղթեր են պահանջել։ Քաշքշուկի վերածված «հանդիպումը» ավարտվել էր նրանով, որ հաջորդ իսկ օրը «Անտարես» ներկայացած տեսուչները ավելի «պատկառելի» տեսքով էին եկել եւ նույնիսկ խոսել գրականությունից։ Այս միջադեպին անդրադառնալու նպատակով հանդիպեցի հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, ով հաստատեց տեղի ունեցածի իսկությունը եւ ցանկություն հայտնեց խոսել նաեւ դեկտեմբերի 4-5-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած «Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները» խորագրով կոնֆերանսի մասին, որին ինքը մասնակցել է մյուս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ներկայացուցիչների հետ։ Զրուցակցիս մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ Տնտեսական միությունը փորձում է տրամադրել հավասար տնտեսական գործունեության հնարավոր դաշտ, այնինչ հայկական բանակցային կողմը, «դրսեւորելով ոչ գրագետ եւ խելամիտ մոտեցում, խոսելով ավելի ցածր մակարդակից, հերթական անգամ տնտեսությունն սպանելու եւ ոչնչացնելու փորձեր է անում» (մեջբերված հատվածը՝ զրույցից)։ Թե ինչի մասին է մասնավորապես խոսքը, եւ ինչ հիմքերի վրա է հոլդինգի տնօրենը նման եզրակացության եկել, մանրամասները՝ հարցազրույցում։ -Կոնֆերանսի առիթով մի քանի անակնկալներ ունեմ, քանի որ շատ ավելի վատ պատկերացումներով եւ կանխատեսումներով էի մեկնել։ Մասնակցելու ընթացքում եւ հետո՝ վերլուծելու արդյունքում, հասկացա, որ համագործակցության հետաքրքիր տեղ է, եւ, ինչպես ցանկացած համագործակցություն, եթե շահերդ չես պաշտպանում, թանկ ես վճարում, եթե խելամտորեն սակարկում ես, ստացվում է։ Շատ կարեւոր մի բացահայտում արեցի․իսկապես հավասարների միություն է։ Մի հետաքրքիր արտահայտություն դրա ապացույցն է․ երբ խոսք էր գնում հեղինակային իրավունքի մասին, հանձնաժողովի անդամներից մեկը շեշտեց, որ, ցավո՛ք, այստեղ մշակութային տարրեր քննարկվել չեն կարող, որովհետեւ զուտ տնտեսական հարցերի քննարկման դաշտ է։ Սա արդեն, մեզ համար, կարող եմ ասել՝ բարեբախտաբար։ Ես հարցրեցի՝ այդ դեպքում ինչի է՝ բոլոր պարամետրերով կամ գրեթե բոլոր պարամետրերով ապրանքների անվանացանկում դրվել հավասարություն տուրքերի մասով, երբ մենք գնման ծավալներով զիչում ենք մնացած պետություններին, եւ ներկրված ապրանքը ավելի է թանկանում բարդ ճանապարհների հաշվին, այն դեպքում, երբ մեր շուկայում հայտնված ապրանքը իր գնի թանկ լինելու պատճառով չի սպառնում, չի խանգարում մնացած շուկաներին։ Նրանց պատասխանը հետեւյալն էր՝ «մենք պաշտպանում ենք մեր շուկան»։ Հետո ավելացրին, որ իրենք բանակցել են մեր ղեկավարների հետ, եւ շատ ապրանքատեսակներ այլ դրույքաչափով են հարկվելու։ [b]-Որպեսզի ավելի մասնավորեցնեք տնտեսական մրցակցության եւ շուկայում տիրող իրավիճակի հետագա ճակատագրի մասին շրջանառվող բանակցային գործընթացը, պետք է խնդրեմ՝ նկարագրությունը հիմնված լինի որեւէ օրինակով։ [/b] -Ուրեմն շատ ապրանքատեսակներ կան, որ Հայաստան ներմուծելու կամ Հայաստանից արտահանելու համար մաքսատուրքը 0-ական էր, ինչ-որ ապրանքատեսակների համար 5-10% -ի չափով սահմանված մաքսատուրք կար։ Թուղթը, օրինակ, Ռուսաստան հասնում է էապես ավելի էժան, քան Հայաստան․ երկու պատճառով, քանի որ Ռուսաստան ներկրվում է թղթի ավելի մեծ քանակություն՝ ռուսական շուկայի մեծության պատճառով, երկրորդ՝ ճանապարհները շատ ավելի շատ են եւ դյուրին։ Հայաստանում մի քանի պատճառներով թղթի ներկրումը թանկ է արժենում․ նախ ծովային ճանապարհ չունենք՝ ապրանքն ստանում ենք Վրաստանի կամ Իրանի միջոցով, ապա լեռնային ճանապարհն էլ ավելի է թանկացնում պրոցեսը, էլ չասած՝ Կովկասյան երկաթգծի գործոնի մասին, որը, որպես հետամնաց մոնոպոլիստ, եւս ազդում է այս պրոցեսի վրա (այնինչ՝ ժամանակակից տեղափոխման միջոցներով անհամեմատ ավելի մատչելի կստացվեր)։ Վերոնշյալ պատճառներով, եթե Ռուսաստանում, օրինակ, թուղթը ստանում են 1 դոլարով (պայմանական գին), մենք ստանում ենք, 1,3 դոլարով։ Այնուհետեւ մինչ Մաքսային միություն (Տնտեսական միություն) մտնելը մենք վճարում էինք 0%, ռուսները՝ 20% մաքսատուրք (քանի որ իրենք թուղթ արտադրող են եւ ուզում են իրենց ներքին շուկան պաշտպանեն՝ նախ տեղական շուկայում սպառեն իրենց արտադրությունը)։ Այնուհետեւ 2 երկրներում էլ կիրառվում է ավելացված արժեքի հարկը, եւ ստացվում է այնպես, որ Ռուսաստանը թուղթը ստաանում է 1,41 դոլարով, իսկ մենք՝ 1,56 դոլարով, բայց քանի որ մաքսատուրքերը պետք է հավասարեցվեն, 1,56 դոլարի վրա մենք պետք է ավելացնենք եւս 20%։ Ստացվում է՝ Ռուսաստանում թղթի արժեքը, օրինակ, այսուհետ կլինի՝ 1,41 դոլար, իսկ մեզ մոտ՝ 1,87 (ինֆոգրաֆիկան՝ ստորեւ)։ [img]/ups/images/012032800141863988985034.jpg[/img] Նորից եմ կրկնում` մաքսատուրքը նախատեսված է շուկան պաշտպանելու համար, եթե, օրինակ, ունես տեղական արտադրանք, ուզում ես գործը խթանել՝ նախեւառաջ վաճառել քո ապրանքը, ներկրվողի համար սահմանում ես հավելյալ տուրքեր։ Մաքսատուրքը երբեք չունի շուկան սպանելու, շուկան ոչնչացնելու խնդիր․ այն կարգավորող գործիք է․ լուցկին ստեղծված չի հրդեհ առաջացնելու համար, բայց կարող է առաջացնել․․․ Հիմա մաքսատուրքը ստեղծված չի տնտեսությունը քայքայելու համար, բայց ոչ խելամիտ կիրառման դեպքում հենց նշված գործառույթն էլ իրականացնում է։ Մեր կողմի բանակցողները չեն բացատրել այս նրբությունները, որ գիտեք՝ Հայաստանը փոքր երկիր է, եւ ապրանքները քիչ քանակով են գալիս, թանկ են գալիս, մենք լավ ճանապարհներ չունենք, եւ արդյունքում՝ մեր ապրանքներն ավելի թանկ են արժենում, քան ձեր սահմանած տուրքի չափն է: Չեն զգուշացրել, որ մեր ապրանքն առանց տուրքի ավելի թանկ է, քան իրենց ապրանքը՝ տուրքով, չեն ասել, որ, պարոնա՛յք, մեր շուկան չի սպառնում ձեր շուկային, եկեք չբարդացնենք մեր շուկայի վիճակը։ Սա էր պետք ասել ընդամենը։ Եվ, երբ ես այս հարցերը բարձրացրեցի կոնֆերանսի ընթացքում, կողմերն արձագանքեցին՝ ասելով՝ բացատրեցիր, հասկացանք, բայց «ձերոնք» լռում են։ Հասկանու՞մ եք՝ դա իրենց մտածելու խնդիրը չի, իրենք ուղղակի հարցնում են՝ ինչի է ձեր բանակցողը «ստրուկի» նման ներկայացել այստեղ, մենք գործընկեր էինք փնտրում։ Հիմա ես չգիտեմ՝ այդ բանակցողն ով է եղել, բայց Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է քննարվել այս ամենը։ Սա միայն թղթի մասին ասեցի․․․ Գուցե բանակցողները փորձել են թթվասերի գինը պահպանել, որպեսզի սոցիալական վրդովմունք չառաջանա․․․ Բա՞ տնտեսությունը, բա՞ մշակույթը, բա՞ գիրքը։ Ամբողջությամբ՝ [url=http://hetq.am/arm/news/57790/armen-martirosyan-duq-ayn-eq-inch-nerkayanum-eq-uremn-gnaceq-dzer-gyux-ochkhar-karavareq.html/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր