Խոկման արարողություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Դեկտեմբերի 16-ին` ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմեկնարկի Խոկման արարողությունը, որի ընթացքում «Ո՞րն է Քրիստոսի ընտանիքը» թեմայով քարոզ կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը:
Քարոզխոսությունից հետո, արարողության մասնակից հավատացյալները Մայր եկեղեցու «Հավատամք» երգչախմբի հոգևոր կատարումների, հոգևոր երաժշտության և մոմերի լույսի ներքո քարոզխոսության նյութի շուրջ խորհելու առիթ կունենան:
Խոկման արարողությունը կավարտվի «Տէր, ողորմեա»-ի երգեցողությամբ և ընդհանրական աղոթքով: