211652_close_icon
views-count6549 դիտում article-date 11:16 28-01-2014

Բանակի օրվան նվիրված «Խոկման» արարողություն` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Այսօր՝ ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի կունենա Բանակի օրվան նվիրված «Խոկման» արարողություն: «Խոկման» արարողությունը նախաձեռնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ և «Խոկման» արարողության կազմակերպման պատասխանատու Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի կողմից` Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման Կենտրոնական գրասենյակի և «Համահայկական բանակ» շարժման մասնակցությամբ: «Խոկման» արարողության ընթացքում «Վասն հավատոյ, վասն հայրենեաց…» թեմայով քարոզ կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Եկեղեցի-հասարակություն հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Երեմիա Աբեղա Աբգարյանը: Արարողության վերջում կկատարվի Հոգեհանգստյան Պաշտոն հայրենյաց պաշտպան նահատակ հայորդիների համար և «Պահպանիչ» աղոթք` Հայոց Բանակի անսասանության, զորացման և մեր երկրի խաղաղության և շենության համար:

Նմանատիպ նյութեր