211652_close_icon
views-count1196 դիտում article-date 13:39 20-01-2014

«Խոկման արարողություն»` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Հունվար 21-ին` երեքշաբթի, ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն: «Երանիներ» թեմայով քարոզ կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, ինչից հետո «Խոկման» մասնակիցները, «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողության ներքո, խորհելու և մտորելու առիթ կունենան: Արարողության ավարտին «Խոկման» մասնակիցները, «Տէր, ողորմեա...»-ի ծնկաչոք երգեցողությամբ, համատեղ կաղոթեն: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ և «Խոկման» արարողության կազմակերպման պատասխանատու Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ` «Խոկման» արարողությունը կշարունակի կրել «Եկեղեցին մեր տունն է» խորագիրը:

Նմանատիպ նյութեր