Խոկման արարողություն` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Փետրվար 4-ին` երեքշաբթի, ժամը 18:00-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն: «Խոկման» արարողության ընթացքում «Ինչու առաջնորդվել «Մի՛ ստիր» պատվիրանով» թեմայով քարոզ կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց Տների հոգևոր տեսուչ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Արարողության ավարտին` «Խոկման» մասնակիցները «Տէր, ողորմեա...»-ի` ծնկաչոք երգեցողությամբ, համատեղ կաղոթեն:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ և «Խոկման» արարողության կազմակերպման պատասխանատու Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ «Խոկման» արարողությունը կշարունակի կրել «Եկեղեցին մեր տունն է» խորագիրը: