Մոսկվայում սպանել են ՀՀ քաղաքացու
Մոսկվայի հարավում հրազենային կրակոցներով սպանել են ՀՀ քաղաքացու: Այս մասին տեղեկացնում են Մոսկվայի իրավապահ մարմինները: Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր:
Հայտնի է, որ Բալակլավսկի փողոցում գտնվող իր տան մոտ տղամարդուն մոտեցել է անհայտ մի անձ, կրակոցներ արձակել նրա վրա եւ անհետացել դեպքի վայրից: ՀՀ 50-ամյա քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է քննություն: