4033 դիտում
22:03 13-06-2015
Շանթ Հարությունյանը մտավախություն է հայտնել, թե ուզում են իրեն սպանել. ո՞վ և ինչո՞ւ է ցանկանում նրան սպանել
Շանթ Հարությունյանը, ով անժամկետ հացադուլ է հայտարարել, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջոցով փոխանցել է հացադուլ հայտարարելու պատճառները:
Նրա հայտարարությունը [color=#A40000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորև.
«Դիմել եմ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի ինձ և ընկերներիս տեղափոխեն բանտախուց, քանի որ ռուսական ԿԳԲ-ն ՀՀ ԿԳԲ-ի իր գործակալների միջոցով ուզում է ինձ սպանել, մասնավորապես՝ գեներալ Արզուման Հարությունյանը, ով ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է, եւ գիտի, որ ես տեղեկություն ունեմ այդ մասին:
Ելնելով վերը գրվածից, համոզված եմ, որ ինձ սպանելու վտանգը մինիմալի կհասցվի, եթե ես իմ երկու ընկերների հետ կալանքս կրեմ բանտախցում: Եթե նույնիսկ սպանվեմ, ընկերներս կիմանան, իսկ մյուս կալանավորները անտեղի չեն տուժի:
Շանթ Հարությունյան»:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ «Վարդաշեն» ՔԿՀ- ում Շանթ Հարությունյանն անժամկետ հացադուլ է սկսել:
Այս մասին[color=#A40000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ Շ. Հարությունյանը մինչեւ հացադուլը դիմում է գրել տեղաբաշխման հանձնաժողովին՝ խնդրելով իրեն տեղափոխել առանձին խուց՝ հետագա պատիժը կրելու համար: Նա մանրամասնել էր, որ հանձնաժողովի որոշմամբ Շանթ Հարությունյանը պատիժը պետք է կրի կիսաբաց ռեժիմով, ինչը ենթադրում է հանրակացարանային պայմաններ:
«Հանձնաժողովի առաջիկա նիստում Տեղաբաշխման հանձնաժողովը կքննարկի նրա դիմումը եւ որոշում կկայացնի»,- ավելացրել էր Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր համախոհների հետ երթ էր սկսել դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով իշխանափոխություն: Արդյունքում` նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան: Հնչել էին պայթյուններ: Շանթ Հարությունյանի դեմ՝ որպես առաջնորդի, քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման:
Նմանատիպ նյութեր
13510 դիտում
19:54 22-06-2017
Շահեն Հարությունյանը մտավախություն ունի, որ իրեն կկալանավորեն ու պատիժը կկրի բանտում. aravot.am
1548 դիտում
20:00 14-09-2015
Ֆրանցիսկոս պապը մտավախություն է հայտնել, որ Հռոմը ևս կարող է դառնալ իսլամիստ ահաբեկիչների թիրախ
Այս բաժնից
1300 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4753 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած