1966 դիտում
10:23 14-12-2014
Եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կիրառի, Մոսկվան պատասան քայլի կդիմի
Վաշինգթոնի՝ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու դեպքում Մոսկվան անպայման պատասխան գործողություններ կձեռնարկի, հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովը՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում:
Նա չի մանրամասնել, թե ինչ քայլերի մասին է խոսքը: Րյաբկովը հայտնել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպեն Հռոմում՝ դեկտեմբերի 14-ին:
Հանդիպման թեման լինելու է մերձավորարեւելյան գործընթացների կարգավորումը, բայց Լավրովն ու Քերին կքննարկեն նաեւ իրավիճակն Ուկրաինայում, որի պատճառով էլ ԱՄՆ-ն սպառնում է Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառել:
Նմանատիպ նյութեր
33025 դիտում
09:38 14-01-2014
Իրանի խորհրդարանը գործողությունների ծրագիր է մշակել, որոնք կիրագործի, եթե ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կիրառի
1619 դիտում
14:39 21-03-2014
Ռուսաստանն ԱՄՆ֊ի և Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի
1893 դիտում
22:39 09-04-2014
Սպիտակ Տունը հնարավոր է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառի
Այս բաժնից
808 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում
1111 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում