Կասորլայի և Ժիրուի դուբլները հաղթանակ պարգևեցին «Արսենալ»-ին. տեսանյութ
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Արսենալ»-ը վստահ հաղթանակ տարավ «Նյուքասլ»-ի նկատմամբ: Լոնդոնի «Էմիրեյթս-Էշբերթոն Գրոուվ» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց 4:1 հաշվով:
«Զինագործների» կազմում դուբլների հեղինակներ դարձան ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն և իսպանացի Սանտի Կասորլան:
16 խաղից հետո «Արսենալ»-ը վաստակել է 26 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում: «Նյուքասլ»-ը 23 միավորով 7-րդ տեղում է:
[b]«Արսենալ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝4:1[/b]
Գոլեր՝ Ժիրու 15՛, 58՛, Կասորլա 54՛, 88 ՛ (11մ) – Պերես 53՛