Ժիրուի գոլը հաղթանակ պարգևեց «Արսենալ»-ին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը պարտության մատնեց «Վեստ Բրոմվիչ»-ին: «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց «զինագործների» նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, ով Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր խփած գոլերի ընդհանուր քանակը հասցրեց 16-ի:
Մրցաշարային աղյուսակում «Արսենալ»-ը 76 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Վեստ Բրոմվիչ»-ը 36 միավորով գտնվում է 16-րդ տեղում:
«Արսենալ» - «Վեստ Բրոմվիչ»` 1:0
Գոլ` Ժիրու 14'