Սանտի Կասորլայի 5-ամյա որդին արժանացել է «Էմիրեյթսի» բուռն ծափահարություններին. տեսանյութ
«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլայի որդին` Էնցոն, ընդամենը 5 տարեկան լինելով, արդեն տիրապետում է ֆուտբոլային բարձր տեխնիկայի:
Անգլիայի առաջնության վերջին տուրում «Ասթոն Վիլայի» հետ խաղից (4:0) հետո 5-ամյա Էնցոն «Էմիրեյթսում» մյուս երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել և տրիբունաների բուռն ծափահարություններին արժանացել իր անհավանական գործողությունների համար: