211652_close_icon
views-count1410 դիտում article-date 20:56 13-12-2014

Շտապօգնության մեքենաներ` Արարատի մարզին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետևողական աշխատանքի և ներդրած ջանքերի շնորհիվ` դեկտեմբերի 11-ին մարզ բերվեց շտապօգնության երկու մեքենա, մեկը Մասիս քաղաքի, մյուսն` Արտաշատի շտապօգնության կայանների համար: Ըստ Մասիսի առողջապահական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանի` այժմ կենտրոնն ունի երեք մեքենա, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կազմակերպելու բնակչության սպասարկումը: Նույն կարծիքին է նաև Արտաշատի առողջապահական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին մարզպետին այս մեծ աջակցության համար: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ այս ծրագիրը շարունակական է, և 2015թ. նման մեքենաներ` համապատասխան բժշկական սարքավորումներով, դարձյալ կբերվեն մարզ, որի համար ինքն անհրաժեշտ աշխատանքներ է տանում: Այդ գործում մեծ է ՀՀ կառավարության աջակցությունը: Մարզի ղեկավարն ասաց նաև, որ Արարատի մարզը մեծ է, և բնակիչներին սակավաթիվ մեքենաներով հրատապ օգնություն ցույց տալը դժվար է, ուստի ջանքեր է գործադրում, որ մարզի երեք տարածաշրջանների շտապօգնության կայանները համալրվեն նոր մեքենաներով, ինչը բխում է բնակչության շահերից, տեղեկացնում է Արարատի մարզպետարանի տեղեկատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր