16687 դիտում
12:48 22-09-2024
Երևանն Արարատի մարզին կապող Գետափնյա կամրջի վերանորոգման սկիզբը չի երևում. երեխաներին էլ դպրոց ճանապարհելիս խաչակնքվում ենք ու հիշում ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանի «Դպրոցի ճամփան» բանաստեղծությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն տևական ժամանակ է՝ Երևանի Աերացիա թաղամասից դեպի Արարատի մարզ տանող Գետափնյա կամուրջը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչների, վարորդների, ինչու ոչ, նաև դպրոցականների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ ամիսներ առաջ նշված կամրջի իրական փլուզման պատճառով երթևեկությունը դադարեցվել էր ու այդ օրերին նշված վայր ժամանած Արարատի մարզպետարանի չինովնիկներից մեկը խոստացել էր, որ մի քանի օրերի ընթացքում կամրջի կապիտալ վերանորոգման աշխատանքները սկսվելու են։
Դրանից հետո, սակայն պատկան մարմինները բավարարվեցին կամրջի երկու ծայրում հող լցնելով՝ դա համարելով իբրև պաշտպանիչ պատնեշ։
Անցել են արդեն երկար ու ձիգ ամիսներ, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Ու հիմա SHAMSHYAN.com ահազանգած մեծ թվով քաղաքացիներ խնդրում են, որպեսզի գործին միջամտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ գործը գլուխ բերվի։
Բնակիչները կատակում էին նաև՝ ասելով. «Արդեն մեր հոգեկան աշխարհը խախտվել է։ Ամեն օր երեխաներին դպրոց ճանապարհելիս մտածում ենք, որ վատ լուրեր ենք ստանալու, բայց դե ինչ անենք, էն որ ասում են հույսը վերջում է մահանում լրիվ էդ վիճակում ենք հայտնվել։
Ու հիմա մեր հույսը վարչապետ Ն. Փաշինյանն է: Իսկ մենք ամեն անգամ մեր երեխաներին դպրոց ճանապարհելիս հիշում ենք ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանի «Դպրոցի ճամփին» բանաստեղծությունը։
Ձմեռվա բուքին,
Սառնամանիքին
Դպրոցի ճամփան
Դժվար է, երկար՝
Շատերի համար:
Զվարթ գարունքին,
Երգին ու ծաղկին
Դպրոցի ճամփան
Կարճ է, դուրալի
Կարծես ավելի:
Իսկ ով սեր ունի
Մեզ պես ուսումի,
Դպրոցի ճամփան
Միշտ կարճ է, սիրուն՝
Ձմեռ թե գարուն»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Արարատի մարզի Գեղանիստ գյուղից դեպի Երևանի «Աերացիա» տանող ճանապարհին եղած կամուրջին բնակիչներն արդեն անուն էին դրել, ասելով՝ «կամուրջը ճողվածք է ստացել»։
Ապրիլի 5-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով. «Էս կամուրջը քանի տարի է խոստացել են, որ հիմնովին կվերանորոգեն, բայց այդ ամենը իրականություն չի դառնում։ Գուցե պատասխանատուները սպասում են, որ կամրջի փլուզվելու հետևանքով ողբերգություն տեղի ունենա, նոր տեսնեն ինչ է հնարավոր անել։ Մի թե ժամանակը չէ, որպեսզի էս խնդիրը լուծեն։էս ճանապարհից անգամ զբոսաշրջիկներն են օգտվում։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ տուրիստները կամրջի վրայով անցնելիս «Օ մայ Գադ-օ մայ Գադ» ասելով խաչակնքվում նոր շարժվում էին»։
Անզեն աչքով էլ երևում էր, որ կամուրջը, որի տակով գետ է անցնում, ամեն վայրկյան հնարավոր էր փլուզվի, իսկ գիշերային ժամերին արտաքին լուսավորության բացակայության պատճառով եղել էին դեպքեր, որ ավտոմեքենաների անիվները հայտնվել էին կամրջի «ճողվածքի մեջ»։ Ոչ միայն բնակիչները, այլ վարորդները խնդրանք-պահանջով դիմում էին Ն․ Փաշինյանին, Գ․ Սանոսյանին, որպեսզի խնդիրը հրատապ կարգով լուծեն, քանի որ ամեն մի վայրկյան ուշացնելու դեպքում չգիտես ինչ կլիներ կամրջի հետ, նամանավանդ, որ կամրջի հարևանությամբ գործում էին նաև ուսումնական հաստատություններ ու երեխաները նշված հատվածով անցնելիս վախի զգացողություններ էին ունենում։
Ֆոտոլրագրողը նաև հայտնել էր, որ նույն օրը նշված կամրջի հետիոտնային հատվածի մոտ 10 մետր երկարությամբ հատված փլուզվել էր: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արարատի մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները: Երթևեկությունը նշված կամրջի 2 հատվածում դադարեցվել էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
35447 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց