57273 դիտում
12:16 07-10-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ գիշերային խորհրդակցությունը տվեց իր արդյունքը. պետական «չինովնիկները», որ 1 տարի ջայլամի կեցվածք էին ընդունել, գործի անցան. Երևանն Արարատի մարզին կապող մահաբեր կամուրջը սկսվել է վերակառուցվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հսկողությամբ սկսվել է Երևանն Արարատի մարզին կապող գետափնյա կամրջի հիմնավերանորոգման, կարելի է ասել՝ նոր կառուցվող կամրջի աշխատանքները:
Տևական ժամանակ է, ինչ այն դարձել է մի իսկական պատուհաս վարորդների և հետոտների համար, ու երբ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարները ժամանել ու քաղաքացիների անվտանգությունից ելնելով սահմանազատել էին տարածքը, այն ժամանակ դեպքի վայր ժամանած Արարատի մարզպետարանի «չինովնիկներից» մեկը «կուրծք ծեծելով» հայտարարարում էր, թե 1 շաբաթվա ընթացքում սկսվելու է կամրջի վերանորոգումը, սակայն այդ ամենը օդ դուրս եկավ:
Երկար ու ձիգ ամիսներից հետո, մեր տեղեկություններով, երբ խնդրի մասին տեղեկացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շտապ իր մոտ է կանչել Գ. Սանոսյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ի պատասխանատուներից և էլի մի քանի անձանց ու խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի օրերի ընթացում սկսեն կամուրջը հիմնովին վերակառուցելու աշխատանքներ, ինչից հետո մեր «վայ չինովնիկները» սրտացավ մոտեցում են ցուցաբերել ու հիմա սկսել են աշխատանքները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աշխատանքներին ներգրավված են նաև օտարերկրյա հատուկ մասնագետներ, ովքեր ոչ միայն ճանապարհաշինարարաության ոլորտում են համարվում իրենց գործի գիտակ, այլ նաև կամուրջներ կառուցելու մեջ հարուստ փորձ ունեն:
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին.
«Արդեն 5 օր է՝ սկսվել են աշխատանքները, որոնք, չգիտես ինչու, մոտ 1 տարի մոռացության էին մատնվել. ավելի վտանգավոր էր դարձել կամուրջը. մարդիկ ճարահատյալ անցնում էին թե մեքենայով, թե ոտքով, չմտածելով, որ ամեն վայրկյան կարող է այն փլուզվել:
Ճիշտն ասած՝ հույս էլ չունեինք, որ ի վերջո աշխատանքներ կսկսվեն, բայց մի քանի օր առաջ տեղեկացանք, որ վարչապետի խիստ հանձնարարականով արդեն սկսվել է սայլը տեղից շարջվել, ու վստահ ենք, որ ամիսների ընթացքում հիմնովին կառուցված կամուրջը շահագործման կհանձնվի, ինչը մեր բոլորիս անվտանգության երաշխիքը կդառնա»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ էր, ինչ Երևանի Աերացիա թաղամասից դեպի Արարատի մարզ տանող Գետափնյա կամուրջը մի իսկական պատուհաս ր դարձել բնակիչների, վարորդների, ինչու ոչ՝ նաև դպրոցականների համար։
Դեռ ամիսներ առաջ նշված կամրջի իրական փլուզման պատճառով երթևեկությունը դադարեցվել էր ու այդ օրերին նշված վայր ժամանած Արարատի մարզպետարանի չինովնիկներից մեկը խոստացել էր, որ մի քանի օրերի ընթացքում կամրջի կապիտալ վերանորոգման աշխատանքները սկսվելու էին։
Դրանից հետո, սակայն, պատկան մարմինները բավարարվեցին կամրջի երկու ծայրում հող լցնելով՝ դա համարելով իբրև պաշտպանիչ պատնեշ։
Անցել են արդեն երկար ու ձիգ ամիսներ, սակայն սայլը տեղից չի շարժվում։ SHAMSHYAN.com ահազանգած մեծ թվով քաղաքացիներ խնդրել էին, որպեսզի գործին միջամտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ գործը գլուխ բերվի։
Բնակիչները կատակել էին նաև՝ ասելով. «Արդեն մեր հոգեկան աշխարհը խախտվել է։ Ամեն օր երեխաներին դպրոց ճանապարհելիս մտածում ենք, որ վատ լուրեր ենք ստանալու, բայց դե ինչ անենք, էն որ ասում են հույսը վերջում է մահանում լրիվ էդ վիճակում ենք հայտնվել։
Ու հիմա մեր հույսը վարչապետ Ն. Փաշինյանն է: Իսկ մենք ամեն անգամ մեր երեխաներին դպրոց ճանապարհելիս հիշում ենք ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանի «Դպրոցի ճամփին» բանաստեղծությունը։
Ձմեռվա բուքին,
Սառնամանիքին
Դպրոցի ճամփան
Դժվար է, երկար՝
Շատերի համար:
Զվարթ գարունքին,
Երգին ու ծաղկին
Դպրոցի ճամփան
Կարճ է, դուրալի
Կարծես ավելի:
Իսկ ով սեր ունի
Մեզ պես ուսումի,
Դպրոցի ճամփան
Միշտ կարճ է, սիրուն՝
Ձմեռ թե գարուն»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15523 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35774 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց