Օգնության են հասել փրկարարները
Դեկտեմբերի 13-ին, ժամը 06.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին, բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 06.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Պարույր Սևակ փողոցի բնակիչներից մեկին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ս. Ս.-ին (ծնվ. 1971թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անօգնական վիճակում հայտնաբերել Ն. Թ.-ին (ծնվ. 1964 թ.) և Ա. Ս.-ին (ծնվ. 1984 թ.):
Հրշեջ-փրկարարները Ն. Թ.-ին և Ա. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ;