11475 դիտում
00:09 20-01-2019
Ռուս կնոջ բռնաբարության փորձի մեջ մեղադրվող գյումրեցին ազատ է. Ankakh.com
Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, բռնաբարության փորձի մեջ մեղադրվող երիտասարդը ազատ է արձակվել, հայտնում է [url=http://ankakh.com/article/111744/%E2%80%8Brrus-knvodj-brrnabaruthyan-pvordzi-myedj-myeghadrvvogh-gyumryetsin-azat-e?fbclid=IwAR1E8vy2r8D1qawKYd23MfmSoJohcCaR2NZKglQyLxHV0NoKuIoa7qtsuxY]Ankakh.com[/url]-ը:
2018թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:20-ին, 1990 թվականին ծնված ազգությամբ ռուս բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի սահմաններում, իր բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքերով փակել իր բերանը, գլուխը հարվածել պատին, որից հետո իրեն տարել է ննջարան և փորձել բռնաբարել:
Այս փաստի առթիվ էլ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով:
Կնոջ բողոքի հիման վրա գործով մեղադրվում էր գյումրեցի 28-ամյա Հրաչյա Շ.-ն, նա կալանավորվեց, հետո գրավի դիմաց ազատ արձակվեց, կարճ ժամանակ անց՝ նորից դատարանը կալանավորման որոշում կայացրեց:
- Եթե հիշում եք, մենք այն ժամանակ ասում էինք՝ ցանկացած նմուշ կտրամադրենք, որ փորձաքննությունները կատարվեն, ստացվել էին բոլոր եզրակացությունները, որոնցով իմ պաշտպանյալի հետ որևէ համակցում չկար, և նիստի ժամանակ քննիչն էլ ասաց դատարանին, որ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:
Դեկտեմբերի 28-ին արդեն ազատության մեջ էր պաշտպանյալս, - ankakh.com-ի հետ զրույցում նշեց Հրաչյա Շ.-ի պաշտպան Էդգար Թումասյանը:
Չնայած բոլոր պնդումներին, հարազատների ներկայացրած բացատրություններին, որով երիտասարդը որևէ առանչություն չի ունեցել տվյալ կնոջ հետ, գործը շարունակվում էր: Փաստաբանը նշում է, վերաքննիչ դատարանի որոշումից հետո ամեն շաբաթ միջնորդություն է ներկայացրել դատարան, ամեն անգամ էլ դրանք մերժվել են:
Հիշեցնենք, որ Հրաչյա Շ.-ի հարսանիքը պլանավորված էր դեկտեմբերի 8-ին, սակայն դատարանի որոշմամբ գյումրեցի երիտասարդը կալանքի տակ էր գտնվում, և հարսանիքը չէր կայացել: Երիտասարդ զույգ կամուսնանա փետրվարին:
Նմանատիպ նյութեր
2769 դիտում
18:16 13-12-2014
Հնդկաստանում տաքսի-ծառայությունը փակվել է՝ բռնաբարության մեջ մեղադրվող վարորդի պատճառով. տեսանյութ
12743 դիտում
22:55 17-06-2017
Բռնաբարության մեջ մեղադրվող Բիլ Քոսբիի դատավարությունը չի կայացել
8781 դիտում
16:50 27-01-2018
ԱՄՆ-ում անչափահասների բռնաբարության մեջ մեղադրվող նախկին բժշկին դատապարտել են 175 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
9579 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին