211652_close_icon
views-count692 դիտում article-date 07:46 12-12-2014

Նիստ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր նիստ է տեղի ունենալու: Քննարկվելու է յոթ միջազգային համաձայնագիր՝ նոր վարկեր վերցնելու մասին, ընդհանուր առմամբ՝ շուրջ 260 միլիոն դոլարի: Վարկերը վերաբերվում են էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, սպասարկման ոլորտներին։ Նշենք, որ այս տարվա վերջին ՀՀ արտաքին պարտքը կկազմի արդեն շուրջ 4 մլրդ 200 մլն դոլար: Որոշ գնահատականների համաձայն, հաջորդ տարվա վերջին այդ թիվը կարող է հատել 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: Բացի սա, 2015թ. բյուջեով Հայաստանը մոտավորապես նույնքան պարտք է վերցնում, որքան պետք է փակի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր