211652_close_icon
views-count20387 դիտում article-date 18:01 11-12-2014

Կրակոցներ Երևանում. հիվանդանոց տեղափոխված 39-ամյա Ստեփան Ումրշատյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա –Սեբաստիա քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ այսօր Երևանում հնչած կրակոցների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին Մալաթիա-Սեբաստիա բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Վանտյան, 25 տան բնակիչ, 39-ամյա Ստեփան Ումրշատյանը, ով որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց ժամանած ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերտիվ խմբին և նույն բաժնի քննիչներին Ումրշատյանը այս պահին ոչ մի տեղեկություն չի տվել միջադեպի մասին ու հիմա ոստիկանության ու քննչական բաժինը փորձում են օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել միջադեպի մանրամասները:

Նմանատիպ նյութեր