«Միլան»-ը ցանկանում է Տորեսին հետ վերադարձնել «Չելսի»
«Միլան»-ը դժգոհ է թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսի մարզավիճակից: Ինչպես տեղեկացնում է Goal com-ը, միլանյան թիմը մտադիր է վաղաժամ կերպով իսպանացի հարձակվողին հետ վերադարձնել «Չելսի»:
Հիշեցնենք, որ Ֆերնանդո Տորեսը ընթացիկ մրցաշրջանից առաջ մեկ տարվա վարձակալության սկզբունքով տեղափոխվեց «Միլան»:
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին Ա Սերիայում 10 հանդիպում է անցկացրել և 1 գոլի հեղինակ է դարձել: