«Մանչեսթեր Սիթին» ձեռք բերեց Տորեսին
«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերրան Տորեսի տեղափոխության մասին: 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է 5 տարով:
Նշվում է, որ «Ման Սիթին» Տորեսի համար «Վալենսիային» կվճարի 27 միլիոն եվրո:
«Ես ուրախ եմ, որ միացել են «Մանչեսթեր Սիթիին»: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ հարձակվողական թիմերում, իսկ «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ամենագրավիչ թիմերից մեկն է: Հուսով եմ, որ կարող եմ դեր ունենալ ակումբի հետագա հաջողություններում»,-ասել է Տորեսը:
2019/2020 մրցաշրջանում Տորեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 34 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ: