Պետերբուրգի գիտնականները կներկայացնեն «Էբոլա»-ի դեմ պատվաստանյութը
Սանկտ-Պետերբուրգի գիտնականները դեկտեմբերի վերջին կավարտեն «Էբոլա» վիրուսի դեմ պատվաստանյութի մշակումը:
Այն ստեղծվել է գենային ինժեներիայի միջոցով, այսինքն` առանց վիրուսի հետ կոնտակտի:
Պատվաստանյութը կփորձարկվի հունվարի վերջին, ինչից հետո պարզ կլինի, թե երբ կկիրառվի հիվանդների վրա:
Հետազոտողների խոսքով` Ռուսաստանում կան հինգ արտադրամասեր, որոնք կարող են զբաղվել վիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությամբ: