«Էբոլա»-ի դեմ պատվաստանյութը փորձարկվել է մարդկանց վրա
Կանադացի ամերիկացի բժիշկները «Էբոլա» վիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել են մարդկանց վրա, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Պատվաստանյութը ստեղծվել է Վինիպեգի լաբորատորիայում և ստացել VSV-EBOV անվանումը: Այն արդեն հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա, հավաստագրված է NewLink Genetics corporation ընկերության կողմից, որը թողարկում է բիո դեղամիջոցներ` քաղցկեղի տարբեր տեսակներ բուժելու համար: Նրա արտադրանքը նախատեսված է հիվանդի իմունային համակարգի բուժման համար:
Նոր դեղամիջոցի փորձարկման համար ընտրվել են կամավորներ, միաժամանակ` պատվաստանյութի փորձարկում է անցկացվում նաև ԱՄՆ-ում: Առաջին արդյունքները կստացվեն 2015թ–ին:
Նշենք , որ Կանադայում դեռևս «Էբոլա»-ով վարակման դեպք չի գրանցվել:
Ներկայումս 8 երկրներում գրանցվել է վարակման 14 413 դեպք, մահացել է 5177 մարդ: Գվինեայում, Սիերա-Լեոնեյում, Լիբերիայում տուժածները մեծ թիվ են կազմում, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: