Թուրքիան ռուսական գազի գնի զեղչման մեծ հույսեր ունի
Թուրքիան հույս ունի մինչև 2014թ-ի վերջը բանակցություններ վարել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ՝ քննարկելու համար Թուրքիային մատակարարվելիք գազի սակագնի զեղչումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը խոստացել է գազի 6%-անոց զեղչ, սակայն Թուրքիան փորձելու է ավելի մեծ զեղչի հասնել: Յըլդըզի խոսքով՝ հաջորդ շաբաթ հայտնի կդառնա «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների օրը: