Թուրքիան մտադիր է զեղչի հասնել ռուսական գազի գնի հարցում
Թուրքիան մտադիր է հաջորդ շաբաթ ռուսական գազի հարցում զեղչի հասնել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Թուրք նախարարի խոսքով՝ հարցը քննարկվելու է հաջորդ շաբաթ Անկարայում ռուսական «Գազպրոմ» ընկերության գլխավոր փոխտնօրենի հետ ծրագրված հանդիպման ժամանակ:
«Պայմանագիրը թույլ է տալիս վերանայել գազի սակագինը»,-ասել է նա:
Նշենք, որ Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիային ամենախոշոր գազային մատակարարը: