Վ.Պուտինի նախաձեռնությամբ՝ Սարգսյան-Նազարբաև հեռախոսազրույց. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայևի հետ: Պաշտոնապես նշվում է, որ կողմերը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին: Թերթի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հանձնարարությամբ:
Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինն է հանձնարարել երկու ղեկավարներին խոսել միմյանց հետ և պարզել, թե Ղազախստանը երբ է պատրաստվում վավերացնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, ինչպես նաև՝ պայմանավորվել Սարգսյան-Նազարբայև հանդիպման մասին: