Ուկրաինայում իրավիճակի էսկալացիան հանգեցնելու է միջազգային հարաբերությունների բարդացմանը. Նազարբաև
Ուկրաինայում իրավիճակի էսկալացիան հանգեցնելու է միջազգային հարաբերությունների բարդացմանը: Այս մասին գրում է Новости-Казахстан-ը՝ մեջբերելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը:
Նազարբաևի խոսքերով՝ աշխարհում խորանում են աշխարհաքաղաքական ռիսկերը, իսկ այն պետությունների կողմից փոխադարձ պատժամիջոցները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60 տոկոսը, կհանգեցնեն ստեղծված աշխարհակարգի ու տնտեսական հարաբերությունների փոփոխմանը:
Նազարբաևը նշել է, որ այդպիսի բարդ պայմաններում կարևոր է զգուշացնել Ղազախստանի տնտեսության, անվտանգության ու ժողովրդի բարեկեցության համար հնարավոր բացասական մարտահրավերների մասին: