Շարունակվում է ամանորյա բացիկների ձեռքբերումը մեծ գումարներով. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ գերատեսչությունները շարունակում են Ամանորի համար բացիկներ գնել՝ այդ նպատակով պետբյուջեից ծախսելով հարյուր-հազարավոր դրամներ:
Հայտնի է դարձել,որ Արարատի մարզպետարանն այդ նպատակով ծախսել է 575 հազար դրամ: Մարզպետարանը «Կոոպ «էլեկտրիկ» Ս. Գրիգորյան» անվանումով կազմակերպությունից գնել է 145 հատ 2 հազար 500 դրամ և 60 հատ 2 հազար դրամ արժողությամբ բացիկներ, 41 հատ 800 դրամ և 30 հատ էլ 2 հազար դրամ արժողությամբ նոթատետրեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն իր հերթին «Գրաֆիկա–Ա» ՍՊԸ-ից գնել է 800 հատ ամանորյա բացիկ՝ այդ նպատակով ծախսելով 480 հազար դրամ, հատը՝ 600 դրամ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։