1214 դիտում
08:16 11-12-2014
ՀԺԱՄ կուսակցությանը դատի են տվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը, պարզվում է՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին 240 հազար դրամ է պարտք և այնքան ժամանակ չի վճարել, որ գործը հասել է դատարան:
Հայտնի է դարձել, որ այս տարվա հոկտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀԺԱՄ կուսակցությունից բռնագանձել նշված 240 հազար դրամ գումարը: Հիշեցնենք, որ ՀԺԱՄ-ի նախագահը նախկին ԱԺՄ-ական Սեյրան Ավազանն էր, որն ընդդիմադիր հայացքներից հրաժարվելուց հետո տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2001-ից ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է: Նրան ՀԺԱՄ-ում փոխարինեց այսօրվա ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5817 դիտում
10:06 19-10-2017
«Հայփոստը» դատի է տվել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությանը. «Ժողովուրդ»
4341 դիտում
18:38 03-09-2018
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 12 ուժ. ՀԺԱՄ-ն ինքնաբացարկ է ներկայացրել ԿԸՀ. Tert.am
2710 դիտում
19:10 03-09-2018
Անընդունելի ենք համարում ընտրապայքարը «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու փորձերը. ՀԺԱՄ
Այս բաժնից
2797 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար
3064 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով