Էդինբուրգի կինոթատրոնը սխալմամբ երեխաներին պոռնոֆիլմ է ուղարկել
Playhouse էդինբուրգյան կինոթատրոնը մի քանի հարյուր երեխայից եւ նրանց ծնողներից ներողություն է խնդրել՝ պոռնոգրաֆիկ ֆիլմ պարունակող DVD սկավառակ ուղարկելու համար: Այս մասին հայտնի է դարձել, երբ թատրոնի աշխատակիցներից մեկը պատահաբար դիտել է սկավառակներից մեկը:
Կինոթատրոնը պետք է ուղարկեր ամառային սեմինարների մասին սկավառակներ, մինչդեռ, հավանաբար, արտադրողը շփոթել է սկավառակները:
Թեւ դրանց խմբաքանակն անմիջապես ետ է կանչվել, մի քանի հարյուր երեխայի, անուամենայնիվ, պոռնոգրաֆիկ սկավառակ առաքվել է: Դեպքի առթիվ քննություն է կատարվում: