69-ամյա կինը սպանել է 65-ամյա ամուսնուն պոռնոֆիլմ դիտելու համար
ԱՄՆ Արկանզաս նահանգում 69-ամյա կինը սպանել է ամուսնուն պոռնոֆիլմ դիտելու համար՝ գրում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-6004177/Arkansas-woman-69-admits-fatally-shooting-husband-65-wouldnt-stop-buying-porn.html]dailymail[/url]-ը:
Պատրիսիա Հիլը զայրացել է, երբ տեսել է, որ իր ամուսին Ֆրենկը (65 տարեկան) հյուրատանը հեռուստացույցով պոռնոֆիլմ է դիտում: Նախկինում կինը չեղյալ էր համարել ալիքի բաժանորդագրությունը, սակայն ամուսինը նորից պատվիրել էր այն:
Կինը պահանջել է, որ ամուսինը դուրս գա հյուրատնից, իսկ երբ վերջինս հրաժարվել է, կինը մտել է տուն, ատրճանակը վերցրել, վերադարձել և երկու անգամ կրակել ամուսնուն:
Փամփուշտները դիպել են գլխին և ոտքին: Ամուսինը տեղում մահացել է: Դրանից հետո կինը ոստիկանություն է կանչել և պատմել միջադեպի մասին: