Էդինբուրգի կենդանաբանական այգու բնակիչները «սելֆի» են անում
Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի կենդանաբանական այգու բնակիչները մարդկանցից ոչ պակաս վարպետորեն կարողանում են «սելֆի» անել: Կոալան, գետաձին, պինգվինը եւ այլ կենդանիներ, ի զարմանս այցելուների, լավ լուսանկարիչներ են:
Յուրօրինակ ՙսելֆիներ՚ ստանալու համար այգու աշխատակիցները կենդանիների վանդակներում տեղադրել են ժամանակակից ֆոտոխցիկներ, որոնք գործի են դրվում, երբ կենդանին դիպչում է դրանց:
Մասնագետներն անսպասելիորեն պարզել են, որ կենդանիներին դուր է գալիս լուսանկարել իրենք իրենց: