Հպարտանում եմ «Ռեալ»-ով. Կասիլյաս
«Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լուդոգորեց»-ի հետ կայացած խաղից հետո ասել է, որ նա հպարտ է իր թիմով: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը խմբային փուլի բոլոր 6 խաղերում հաղթանակ տոնեց և դուրս եկավ հաջորդ փուլ:
«Հպարտ եմ իմ խաղընկերների, մարզչական շտաբի, ակումբի համար: Նրանք հերթական հաղթական շարքը գրանցեցին իսպանական ֆուտբոլի պատմության մեջ»,- իր Twitter-ի էջում գրել է Իկեր Կասիլյասը: