211652_close_icon
views-count1072 դիտում article-date 18:41 23-05-2014

Շատ կարևոր է հաջող մեկնարկել աշխարհի առաջնությունում. Կասիլյաս

Իսպանիայի հավաքականի դարպասպահ Իկեր Կասիլիյասը հայտարարել է, որ աշխարհի առաջնությունում իր թիմին բարդ մրցակիցներ են բաժին հասել: Նրա խոսքերով , կարևոր է մրցաշարը հաջող մեկնարկել: « Իսպանիայի հավաքականը բարդ խմբում է հայտնվել: Մեզ հարկ կիլինի խաղալ այնպիսի մրցակիցների դեմ, որոնք ամենաքիչը ցանկանում են դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ: Իսկ Հոլանդիային շատերը դասում են հաղթողի գլխավոր հավակնորդների շարքում: Բայց մենք պետք է աշխարհի առաջնությանը մոտենանք համապատասխան տրամադրվածությամբ: Շատ կարևոր է հաջող մեկնարկել մրցաշարում»,-ասել է Կասիլյասը:

Նմանատիպ նյութեր